Համեմատական վերլուծություն

Ժայռապատկերներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում` իծագրեր:

Երկար ժամանակ է փնտրում էի իծագրերի գաղտնիքի գոնե ինչ որ չափով հիմնավորելի վարկած, որով բացատրություն տրվի Հայկական Լեռնաշխարհի ժայռապատկերների մոտ 47 տոկոսի իծագիր լինելու փաստին:
Վարկած առաջին.
Քանի որ հնում, շատ հնում, առնվազն 5-6000 տարի առաջ, ըստ մի մեծ շարք ավանդապատումային կամ պատմագիտական աղբյուրների, եղել է մի քաղաքակրթություն, որը հայտնի է Ատլանտիդա, Հնդեվրոպական նախահայրենիք, Արիավարտա և այլ անուններով, որն ունեցել է իր պետական համակարգն ու առհասարակ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է քաղաքակրտություն կոչվելու համար, տրամաբանական է, որ ունեցել է նաև ընդհանուր գրեր ու լեզու: Այդ գրերի մասին տարբեր վարկածներ կան, որոնցից այս անգամ կկենտրոնանամ դևանագարի անվամբ այժմ հայտնի` սանսկրիտ հնագույն լեզվի (և շատ այլ լեզուների համար) որպես այբուբեն ծառայող գրաֆիկական պատկերներին: Դրանց մասնավորապես բնորոշ մի դետալ կա, որի գրաֆիկական նմանությունը մեր իծագրերին հենց այս վարկածիս հիմքն է: Դևանագարի այբուբենի բոլոր տառերն ունեն մի ընդհանրություն. դրանք բոլորը գրվում են նախ վերևում տող գծելով, ապա հիմնականում ներքևի մասում այս կամ այն ուղղությամբ մեկ կամ մի քանի ուղիղ կամ կոր գծի ավելացման, որոշ տառերի դեմքում էլ` նաև վերևի հատվածում ավելացվող հիմնականում տարբեր երկարության ու անկյան կորերի միջոցով: Կան հնչյուններ, որոնց անհրաժեշտ է նաև տառից դուրս կետերի ու գծիկների ավելացում: Այս ամենը միասին ոչ միայն հավանական, այլ նաև շատ տրամաբանական են դարձնում այս չափի գրաֆիկական նմանությունը: Ահա մի քանի օրինակ.